Պատվաստումային շրջիկ կայաններ` Գեղարքունիքի բնակավայրերում

Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ:

Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ կայանների առկայությունը խթանում է պատվաստումային գործընթացը: