ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Հունիսի 15-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 501 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 188 հրդեհի, հինգ ուժեղ կարկուտի, յոթ ուժեղ քամու, մեկ որոնողափրկարարական դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, 76 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 109 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման վեց դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է տասը մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։