Հաղպատում մարտի 10-ին շչակ է գործարկվելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:

«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ», -հորդորում են ԱԻՆ-ից: