Վահե Ավետյանի քրոջ` Վերոնիկայի ուղերձը. «Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը »

Վահե Ավետյանի քրոջ` Վերոնիկայի ուղերձը.  «Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը »
Վահե Ավետյանի քրոջ` Վերոնիկայի ուղերձը. «Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը »

Մինչ այսօր բազմաթիվ մարդիկ պատրաստվում են կրկին անգամ մոմավառությամբ իրենց բողոքն արտահայտել «Հարսնաքար» ռեստորանի մոտ, ուր վայրագ ծեծի հետեւանքով մահացավ երկու անչափահաս երեխայի հայր, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, նրա քույրը` Վերոնիկա Ավետյանն ուղերձով դիմել է հանրությանը:
«Ժողովուրդ ջան բայց հասկանում ե՞ք , Վահես իրա մահով էլա մեզ օգնում, միշտ մարդասեր ու հասնող Վահես, ինքը միշտ էլ բոլորիննէ եղել, ամբողջ ժամանակն ու գործը միայն զինվորներն ու աշխատանքը, հայը ժողովուրդը, իսկ այսօր առդեն ամբողջ աշխարհի հայությունն է, Վայ Վահե ջան քավության նոխազը դու էիր, զոհ էր պահանջվում ու դա դու եղար… Ասել եմ ու նորից եմ կրկնում, Վահես մեր վերածնունդն է… Մի վշտացրեք նրա հոգին, կիսատ չթողնեք նրա սկսած գործը…»,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր անհատական էջի գրառման մեջ ասում է Վերոնիկա Ավետյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀԿ անդամ, դեռեւս պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանաբար ծեծի ենթարկվելուց հետո 33-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանը այդպես էլ ուշքի չգալով մահացել է հունիսի 29-ին: Վահե Ավետյանի մահը հասարակական ցասում է առաջ բերել՝ մարդկանց հանելով փողոց՝ պայքարելու արդարության եւ մեղավորներին պատժելու պահանջով:

Չնայած Հայրապետյանի խիստ զգայական նամակին եւ հայտարարությանը, թե ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից, մարդկանց մոտ չի թուլացել հասարակական ընդվզումը: Այսօր եւս, երեկոյան ժամը 9-ին, բազմաթիվ մարդիկ պատրաստվում են իրենց ձայն լսելի դարձնել հանցանքի վայրում` մոմավառությամբ ու բողոքի ակցիայով:

© Medialab.am