44-օրյա պատերազմից դեռևս ունենք զոհերի աճյուններ, որոնք չեն հուղարկավորվել. Անահիտ Ավանեսյան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյուններ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` չհուղարկավորված աճյունների թվաքանակի շեշտակի նվազում չի եղել։

«Այո, դեռ ունենք աճյուններ, որոնք հուղարկավորված չեն։ Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում ԴՆԹ արդյունքները, որոնք գիտականորեն և փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում ԴՆԹ հետազոտում են անցել և նույն արդյունքներն են ցույց տվել»,-ասաց Ավանեսյանը։