Հովիկ Աբրահամյանը գնաճի մասին

«Մենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք իրականացրել, 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով դրամի արժեզրկմանն ու թանկացումներին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ չպետք է դա կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, միջազգային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: «Դա տարածաշրջանային տնտեսության […]

«Մենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք իրականացրել, 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով դրամի արժեզրկմանն ու թանկացումներին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա ասաց, որ չպետք է դա կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, միջազգային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: «Դա տարածաշրջանային տնտեսության այդ վեր ու վարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա»,- ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևա՞նք է դա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, և կարծես թե մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է: Բայց որևէ խնդիր չկա, Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին: Ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը դա կկանոնակարգվի: Եթե լինում են նման խոշոր տատանումներ, անպայման Կենտրոնական բանկը միջամտում է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

– See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/107521#sthash.v5NSDFQb.dpuf