Ազատությունը Կովկասում․ Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում վատ է։ Freedom House

Ազատությունը Կովկասում․ Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում վատ է։ Freedom House
Ազատությունը Կովկասում․ Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում վատ է։ Freedom House

Իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհում 13 տարի շարունսկ տարեցտարի ավելի է վատթարանում՝ սկսած 2005թ–ից, ասված է հեղինակավոր Freedom House միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում։

2018թին իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը վատթարացել է 68 երկրներումբարելավվել՝ 50-ում։

Որպես նշանակալի պատճառ Freedom Houseը նշում է ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամը։

Երկրների վարկանիշը կազմվել է 100-բալանոց սանդղակով (0ն ամենացածր ցուցանիշն է)։ Բոլոր երկրները երեք խմբի են բաժանվել՝ ազատմասնակիորեն ազատանազատ։

Ի՞նչ տեսք ունի համընդհանուր ֆոնին Հարավային Կովկասը։

Հայաստան՝ 51 բալ 100 հնարավորից

Հայաստանը հայտնվել է մասնակի ազատ երկրների խմբում՝ 51 վարկանիշով։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն ամենամեծ աճն է գրանցել «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում։ Այստեղ երկիրը բարձրացել է հինգ կետով և մեկից յոթը սանդղակում ստացել 4 գնահատականըորտեղ  մեկը գերազանցն է։

Երկրի ցուցանիշների բարելավումը զեկույցի հեղինակները բացատրում են հետևյալ պատճառներով.

• Նախագահիայնուհետև կարճ ժամկետով վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի հրաժարականը հնարավորթյուն է տվել ավելի արդար և ազատ ընտրություններ անցկացնելուինչպես խորհրդարանականայնպես էլ Երևանի ավագանու։

  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ավելի պատասխանատու վարք են դրսևորել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

• Թուլացել է իշխանությունների միջամտությունը քաղաքական կուսակցությունների և հասարակական միավորումների գործունեությաննայդ թվում՝ նախընտրական փուլում։

• Ցուցադրվել էոր ընդդիմությունը կարող է իշխանության գալ ընտրությունների միջոցով ինչպես ազգայինայնպես էլ՝ մունիցիպալ մակարդակում։

• Հասարակությունում հանդուրժողականության մակարդակն աճում էօրինակերկրի պատմության մեջ առաջին անգամ որպես քաղաքներից մեկի ղեկավար կին է ընտրվել։

Ադրբեջան՝ 11 բալ 100 հնարավորից

Ադրբեջանն իր 11 բալ վարկանիշով անազատ երկրների շարքում է։

Այդ երկրում իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակի մասին զեկույցը դեռ նախապատրաստական փուլում է։ Սակայն ընդհանուր տվյալները հուսադրող չեն.

• Քաղաքացիների քաղաքական իրավունքները ստացել են 7 գնահատականը, այսինքն զրոյական մակարդակի վրա են՝ քանի որ յոթ աստիճան ունեցող սանդղակում մեկը գերազանց իրավիճակն է։

• Քաղաքացիական ազատությունները մոտ են զրոյի՝ նույն սանդղակով գնահատվել են 6 բալ։

Վրաստան՝ 63 բալ 100 հնարավորից

Վրաստանի վարկանիշը նախկինի պես լավագույնն է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ 63, և երկիրը հայտնվել է մասնակիորեն ազատ երկրների խմբում։

Սակայն երկու հիմնական կատեգորիաներում՝ «Քաղաքական իրավունքներ» և«Քաղաքացիական ազատություններ», Վրաստանը մեկ կետով հետընթաց է ապրել։ Մասնավորապես, «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում երկիրը 3 գնահատականն է ստացել մեկից յոթը սանդղակումորտեղ մեկը գերազանց իրավիճակն է։

Զեկույցի հեղինակները նշում են լրջագույն բացասական իրադարձություններն ու միտումները.

• Օլիգարխների ավելորդ ազդեցությունը քաղաքական կյանքի վրա։ Առաջին հերթինխոսքը «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավարմիլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին է։

• Ոստիկանության և դատարանների ոչ իրավաչափ գործողություններըորոնք Թբիլիսիում հանգեցրին զանգվածային ցույցերի և դրանց առաջնորդների կալանքների։

• Ընտրողներին կաշառելու և վախեցնելու բազմաթիվ դեպքերինչպես նաև նախագահական ընտրություննների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործում։

• Ընտրական հանձնաժողովի գործողությունները դատարանում բողոքարկելու դեպքում ոչ բավարար թափանցիկություն։

• Նախընտրական դաշինքների ստեղծման արգելքորը փոքր կուսակցություններին զրկում է ներկայացված լինելու հնարավորությունից։

• Կոռուպցիայի դեմ պայքար իշխանության բարձր էշելոններում չի տարվում։ Պետական պաշտոնների նշանակելիս, կարևորագույն դեր են կատարում ազգակցական և ընկերական կապերը։

• Լրատվամիջոցները պետության կողմից ճնշման են ենթարկվում։ Օրինակ են բերվում՝«Ռուսթավի-2» հեռուստաալիքի սեփականատիրոջը ճշտելու հետ կապված սկանդալային պատմությունն ու Հանրային հեռուստատեսության կադրային քաղաքականությունը։

• Կրոնական փոքրամասնությունները բողոքում են խտրականությունիցմիաժամանակ Վրաց ուղղափառ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ ունի։

ԱբխազիաԼեռնային ՂարաբաղՀարավային Օսիա

ԱբխազիանԼեռնային Ղարաբաղն ու Հարավային Օսիան Freedom Houseի զեկույցում«տարածք» են անվանվում։ Բոլոր երեք «տարածքներում» տեղի ունեցող իրադարձությունների մասին մանրամասն զեկույցները բացակայում են։ Նրանց վարկանիշը հետևյալ տեսքն ունի.

• Աբխազիա՝ մասնակիորեն ազատ տարածք41 բալ 100 հնարավորից։

• Լեռնային Ղարաբաղ՝ մասնակիորեն ազատ տարածք31 բալ 100 հնարավորից։

• Հարավային Օսիա՝ անազատ տարածք10 բալ 100 հնարավորից։

Աղբյուրը`jam-news.net