«Իյա, իրո՞ք». Սաքունցը արձագանքել է Քոչարյանի համար Գարեգին Բ Կաթողիկոսի ներկայացրած միջնորդությանը

Հելսինկյան քաղաքացիական ասեմբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանը:

«Սյուռ է

Մարտի 1-ի 10 զոհերի մասին մի բառ անգամ չարտասանած, այդ զոհերի համար թիվ մեկ պատասխանատու ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացնում։

Հարյուրավոր քաղբանտարկյալների ազատման մասին դե ոչ մի ծպտուն անգամ չկար ու չէր կարող հանել։

Ինչպիսի կազմակերպված գործողություն` կաթողիկոս, մամլո խոսնակ, աշխատակազմի քարտուղար, էլ Պուտինի շվաք և այլն…

Թե բա եկեղեցին ժողովրդի կողքին է։

Իյաա, իրո՞ք», իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաքունցը:

Սյուռ էՄարտի 1-ի 10 զոհերի մասին մի բառ անգամ չարտասանած, այդ զոհերի համար թիվ մեկ պատասխանատու ՀՀ նախագահի պաշտոնը…

Gepostet von Artur Sakunts am Dienstag, 14. April 2020