Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ. ԱՆ

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ․

ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով`հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:

Բջջային հավելվածի միջոցով` բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային  դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով`բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը: