Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունն աշխատանքից հեռացնում է գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին։ Ցույցերի ութերորդ օրը կոմբինատը 8 անձանց անուններ է հրապարակել՝ գրելով, թե «անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց են սկսել»։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Աշխատանքից հեռացվածների շարքում է նաև գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը: Նա այս օրերին ամենահաճախ ելույթ ունեցած ցուցարարներից մեկն է։ «Կանխատեսելի քայլ էր, ինչին պատրաստ էինք», – «Ազատության» հետ զրույցում արձագանքեց հեռացված աշխատակիցը, – «Համակարգող խորհուրդն անպայման կփոխի իր մարտավարությունը՝ ըստ կանխատեսված սցենարի:
Պայքարը շարունակվում է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ ընթանում է իր հունով»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















