Վայոց Ձորի մարզում հոսանքազրկումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները: