Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արաբկիրի 23-րդ փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիրի 23-րդ փողոցում:

Արաբկիրի 23-րդ փողոցում մինչ օրս կազմակերպված էր երկկողմ երթևեկություն, փոփոխությունից հետո երթևեկությունը կդառնա միակողմ: Ուղղությունը՝ Վահագն Դավթյան փողոցից դեպի Ռիգայի փողոց: