Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորի կայանից կատարված գողությունը. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Հունիսի 4-ի վաղ առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված բջջային օպերատորներից մեկի կայանի դռան փականն ու գողացել կայանի գործունեությունն ապահովող մարտկոցներից 8-ը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը համապատասխան ուսումնասիրություններից հետո սկսեց իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Մեկ օր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզեցին կասկածվողների ինքնությունը և բերման ենթարկեցին նրանց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Երևանի բնակիչներ` 23 և 37-ամյա տղամարդիկ գողոնն իրացրել են մայրաքաղաքում։ Մարտկոցները հայտնաբերվել և առգրավվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։