Յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունը քննարկվում է. նախարարը՝ եկեղեցու պատմությունը դասացանկից հանելու մասին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Հայոց եկեղեցու պատմություն առարկան չի լինելում, այն մատուցվելու է ինտերգրված կամ այլ բովանդակությամբ:

«Այս ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալ Արևիկ Անափիոսյանի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասել է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկաների ցանկեր և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունը, նպատակներն ենք քննարկում, և թե մենք ինչ ենք ուզում վերջնական արդյունքում ստանալ: Չափորոշիչներն ու առարկացանկերը մշակող հանձնաժողովն աշխատում է»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանդիպե՞լ է կաթողիկոսի հետ, քննարկե՞լ են այդ հարցը: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ պարբերաբար հանդիպումներ ունենում են և կաթողիկոսի, և եկեղեցու ներկայացուցիչների հետ, այս առարկայի հարցը քննարկում են:

«Երբ որ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք: Եվ ձեզ խնդրում եմ սրանից սենսացիաներ չանեք»,- ասաց նա: