Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: