Չավուշօղլու. «Հայաստանին հրավիրել ենք Անթալիայի դիվանագիտական ֆորումին»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Անկարայի համալսարանում տեղի ունեցած Լատինական Ամերիկայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. 

«Մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից էլ լայն մասնակցություն է լինելու: Աշխարհի բոլոր տեղերից բոլորին հրավիրում ենք: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 ԱԳ նախարարներ: Հրավիրել ենք Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին Եգիպտոսին»: