ՀՀ կրթության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիայի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում խստորեն հետեւում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը՝ մանկապարտեզների հոսող տաք ջրով ապահովված լինելուն, փակվող կափարիչով աղբամանների առկայությանը, սպասքի լվացման կանոնների պահպանմանը, ինչպես նաև երեխաների ու աշխատակիցների կանոնավոր ջերմաչափմանը և այլն։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։