Հրավեր` «վերեւներից». Մոսկվայից Երեւան վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը «հրավերով» էր մեկնել

Հրավեր` «վերեւներից». Մոսկվայից Երեւան վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը «հրավերով» էր մեկնել
Հրավեր` «վերեւներից». Մոսկվայից Երեւան վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը «հրավերով» էր մեկնել

Մոսկվայից Երեւան վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ունեցած զրույցում քիչ առաջ նշել է, որ իրեն Մոսկվա հրավիրել էին:
«Ինձ հրավիրել էին` լսելու ժողովրդի մեծամասնության կարծիքը», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի հայտարարել է քիչ առաջ Մոսկվայից Երեւան վերադարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ աղբյուրի, Հովհաննիսյանը չի հերքել, որ Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի պաշտոնյաների հետ:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի այցի մասին հայտնի էր դարձել երեկ: Րաֆֆի Հովհաննսյանի Մոսկվա էր մեկնել երեկ` կնոջ եւ որդու հետ, ենթադրաբար, ինչպես հայտարարել էր ապրիլի 9-ին հանրահավաքում, մեկնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը:

«Պարո՛ն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ և ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Հովհաննիսյանը:

Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը, վերլուծաբանները «Մեդիալաբի» հետ զրույցում որակել էին, որպես «խելագարության ժանրից»:

«Հովհաննիսյանի հայտարարությունն ու այցը ՌԴ խելագարության ժանրից է, քանի որ դժվար է պատկերացնել, որ Պուտինը նրան կընդունի»,-«Մեդիալաբին» ասել էր անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում էր փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ըստ պաշտոնական տվյալների, վերջինս գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո, ստացած ձայներով երկրորդն տեղում է հայտնվել:

Այսօր` ապրիլի 12-ին, Հովհաննիսյանը կրկին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, սակայն շատ վերլուծաբաններ թերահավատ են, թե այն բազմամարդ կլինի ապրիլինյան դեպքերից հետո, երբ Հովհաննիսյանը լքելով մարդկանց Բաղրամյան պողոտայի վրա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում մոմավառության գնաց:

© Medialab.am