Լավրովն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը.Factor

Նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև:

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակին և Վիեննայում ԳՀՀԾ-ի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարներին:

Նախարարներն անդրադարձել են ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռ.Գրոսիի Թեհրան կատարելիք այցին, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Աֆղանստանում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: