Սերժի Վաչոյին նոր մեղադրանք է առաջադրվել. ՊՊԾ աշխատակիցները տարիներ շարունակ նրա կնոջ վարորդն են եղել և հսկել «Յանս»-ի անվտանգությունը․ «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Քրեական գործը 6-րդ վարչությունից արդեն ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ այն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ քննություն է ընթանում։

Նշվում է, որ քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, Պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Այսինքն՝ ՊՊԾ աշխատակիցը եղել է Սերժի Վաչոյի անձնական վարորդը։ Բացի դրանից՝ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։ ՊՊԾ աշխատակիցները երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 9։00 գտնվել են «Յանս» ռեստորանային համալիրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։