Քրեական հեղինակությունն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն. Տեսանյութ

Հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։

«Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար», տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: