«Արցախի ընտրությունների հետաձգման մասին խուճապահարույց ապատեղեկատվական գրոհները դժկամության և ջուր պղտորելու հետեւանք են»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կորոնավիրուսային գլոբալ համաճարակի ֆոնին Արցախի գալիք ընտրությունները հսկայական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։

Համաշխարհային շիլաշփոթից զատ իրավիճակը լրջացել է նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի, հայաստանյան որոշ պաշտոնյաների անթաքույց միջամտությունների եւ Արցախ լարվածության արտահանելու փորձերի պատճառով։

Հակված եմ վստահել Արցախի իշխանություններին համաճարակային իրավիճակի գնահատման հարցում, իսկ ընտրությունների հետաձգման անհրաժեշտության մասին խուճապահարույց ապատեղեկատվական գրոհները, մեղմ ասած, դժկամության եւ ջուր պղտորելու հետեւանք են։

Կարճ ասեմ. Արցախում թույլ չտաք «պառակտավիրուսի» համաճարակ։ Մնացած վտանգները այդքան ճակատագրական չեն»։