Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը վերսկսում է գործունեությունը

Հիմք ընդունելով ՀՀ պարետի կորոնավիրուսային պայմանններում գրադարանների և թանգարանների գործունեության վերաբերյալ 18.08.2020թ. N 253 որոշումը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը 2020թ. օգոստոսի 24-ից վերսկսում է իր գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կենտրոնում պահպանելով անհրաժեշտ կանոնները` այցելուները կարող են ծանոթանալ դրամաշրջանառության պատմությանը, ՀՀ դրամի պաշտպանական հատկանիշներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական համակարգի գործունեությանը:

«Գործում է խմբային այցերի առցանց ամրագրման հնարավորություն: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել առավելագույնը 15 մասնակից: Էքսկուրսիայի ընթացքում դիմակների կրումը պարտադիր է:

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում այցերն անվճար են։

Այցելուների կենտրոնի կայքում առկա է վիրտուալ շրջայցի հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: