Գուգարքի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել․ Տեսանյութ

Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս ապօրինի ծառահատման հերթական դեպքն արձանագրվեց Լոռու մարզում։

Հուլիսի 10-ին, կեշգիշերն անց, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Լոռու մարզի Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման ենթարկեցին Վանաձորի 52-ամյա մի բնակչի մեքենան, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։

Ըստ վարորդի հայտարարության՝ փայտանյութը 2 օր առաջ բեռնել էր Մարց գյուղում և ցանկացել էր տեղափոխել Վանաձոր։
Վարորդը հրավիրվել է ոստիկանություն և փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ոստիկանությունը։