Կլինի զրույց և աշխատանքային ճաշ․ Պեսկովը պատմել է Փաշինյան-Պուտին հանդիպման ձևաչափի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին ՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում: Կլինի զրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,-հավելել է Կրեմլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ բանակցությունների ժամանակ Պուտինն ու Փաշինյանը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ ԼՂ վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ու տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Բացի այդ, հանդիպմանը Պուտինը և Փաշինյանը կքննարկեն եվրասիական տնտեսական տարածքում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և փոխգործակցությանը վերաբերող արդի հարցեր:

Աղբյուր՝ Factor.am