«Համաներման նախագծի արագ քննարկման համար լուծում է գտնվել». Զեյնալյան

«Համաներման նախագծի արագ քննարկման համար լուծում է գտնվել». Զեյնալյան
«Համաներման նախագծի արագ քննարկման համար լուծում է գտնվել». Զեյնալյան

«Սիրելի ընկերներ, թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար՝ գտնվեց այլ լուծում»:

Նման գրառում է կատարել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի:

«Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Այսպիսով, չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»,- գրել է Զեյնալյանը: