Ընտրությունները կլուսաբանեն հեռախոսներով

Ընտրությունները կլուսաբանեն հեռախոսներով
Ընտրությունները կլուսաբանեն հեռախոսներով

Հանրային լրագրության ակումբը 40 հանրային թղթակիցներ է վերապատրաստել ընտրությունների լուսաբանման համար, ովքեր բացի ավանդական մեթոդներից կօգտագործեն նաեւ մոբայլ տեխնոլոգիաներ:
Այս ծրագրի իրականացման համար ստեղծվելու են հեռախոսային հավելվածներ` Անդրոիդ, iOS, Windows համակարգերով աշխատող հեռախոսների համար:

Հեռախոսային հավելվածների միջոցով կհեշտացվի բջջային հեռախոսներից դեպի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայք թղթակցությունը: Օգտատերերը նաեւ հնարավորություն կունենան ուղարկել իրենց թղթակցությունները ամենատարբեր կառույցների, ինչպես օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Քաղաքապետարան, ՀԿ-ներ և այլն:

© Medialab.am