Գագիկ Խաչատրյանը, Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են, մյուսները՝ փախած․ Փաշինյանը թվարկեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունքները․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներով կա հնարավորություն այն ծավալների ճանապարհներ կառուցել, որը վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը 100 միլիոն դոլար է նվիրել․ միայն կես տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջեն գերակատարել ենք 120-125 միլիոն դոլարով։

Այս մասին Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն  հարցին, թե ինչու հեղափոխությունից հետո արագ փոփոխություններ տեղի չեն ունենում Հայաստանում։ Ինչո՞ւ պետական բյուջեից  կոռուպցիոն ճանապարհներով  թալանված գումարները չեն վերադարձվում՝ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը թվեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունքները՝ շեշտելով, որ, այնուամենայնիվ, տարվող աշխատանքներից գոհ չէ։

«Բնապահպանության նախկին նախարարը՝ Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի կաշառքի համար, օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն չքվեարկեց իր ձերբակալության օգտին, ՀՀ-ից թողեց հեռացավ։ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ դարձյալ գործ է հարուցված, ՀՀ-ից փախած է և գտնվում է հետախուզման մեջ։ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրված «Հյուսիս-հարավի» գործով, էլի փախած է Հայաստանից և գտնվում է հետախուզման մեջ։ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են։ Բայց մյուս կողմից, սկսած 4-5 ամիս առաջվանից, ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինձ չի բավարարում և դրա համար իրավապահ համակարգում շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասաց  Փաշինյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։