Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել

Կորոնավիրուսի նոր մուտացիա Է հայտնաբերվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է գենոմիկայի եւ ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:

«SARS-CoV-2-ի նոր գիծը՝ B.1.618-ը, որն առավելապես հայտնաբերվել Է Հնդկաստանում եւ բնութագրվում Է գենետիկական տարբերակների առանձին հավաքանիով, ներառյալ E484K-ն, իմունային պատասխանից շեղվելու հիմնական տարբերակն Է»,-գրել Է նա Twitter-ում: Արեւմտյան Բենգալիայում ավելացել Է կորոնավիրուսով վարակվածների թիվը. վերջին օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել Է գրեթե 10 հազար նոր դեպք: Մասնագետը նշել Է, որ նոր մուտացիայի մասին դեռ քիչ բան Է հայտնի, այդ թվում նաեւ այն, թե այն կարող Է արդյոք կրկնական ինֆեկցիաներ առաջացնել:

Նրա խոսքով՝ առայժմ չկան այն բանի համոզիչ ապացույցները, որ հատկապես B.1.618-ն Է հիվանդացության ալիք առաջացրել Արեւմտյան Բենգալիայում, բացառությամբ այն բանի, որ «թվաքանակը եւ համամասնությունը զգալիորեն ավելացել են վերջին ամիսներին»: «Այդ հարցերը կօգնեն լուծելու ավելի նպատակամետ համաճարակաբանական հետազոտությունները»,-ընդգծել Է Սքարիան: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ իմունոլոգը գնահատել Է կրկնակի վարակման հավանականությունը COVID-ի երրորդ ալիքի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: