Երկրին է մոտենում «պոտենցիալ վտանգավոր աստղակերպ».Factor

Էյֆելյան աշտարակի մեծությամբ աստղակերպը շարժվում է դեպի Երկիր, գրում է Daily Record պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի ամերիկյան տիեզերական գերատեսչությանը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Օբյեկտը ստացել է «Ներեյ» անվանումը՝ ի պատիվ հին հունական Աստծո։ «4660 «Ներեյ» աստղակերպը ֆուտբոլային խաղադաշտից գրեթե երեք անգամ ավելի մեծ է։

Այն դասակարգվում է որպես «պոտենցիալ վտանգավոր աստղակերպ»»,- ասվում է հոդվածում: «Ներեյի» երկարությունը կազմում է 330 մետր։

Օբյեկտը կանցնի Երկրի կողքով դեկտեմբերի 11-ին։ Աստղակերպի հարվածը պոտենցիալ ավերիչ է, բայց, NASA-ի տվյալներով, «Ներեյը» մեր մոլորակին ավելի մոտ չի լինի, քան 3,9 մլն կմ-ով:

Այս հեռավորությունը գերազանցում է Երկրից Լուսին տասը հեռավորությունը։ Հաջորդ անգամ «Ներեյը» Երկրին կմոտենա միայն 2031 և 2050 թվականներին, հաշվել են NASA-ում: