«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»

«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»
«Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»

Մինչ Երևանի ավագանու արտահերթ նիստի մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Նա օրերս ավտովթարի զոհ է դարձել աշխատանքային պարտականությունները կատարելիս:

Այնուհետ Երևանի քաղաքապետը նիստի օրակարգից հանել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ այս կարևոր հարցը լայն փոխհամաձայնությամբ ընդունվի և կներկայացվի լրացուցիչ քննարկումներից հետո: 

Օրակարգից հանվել է նաև Երևանի քաղաքապետարանի կառուցվածքում և հաստիքացուցակում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: 

Ավագանին արտահերթ նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ վերանվանելու որոշման նախագծին: Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը՝ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Իրինա Ռոդնինայի մասնակցությունը փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։