Պուտինը մերժել է Զելենսկիի՝ անձնական հանդիպման առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս հիմքեր չի տեսնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հանդիպում անցկացնելու համար։

Պուտինի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Զելենսկին բաց նամակով առաջարկել էր դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել՝ պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության հասնելու նպատակով։

Անդրադառնալով այդ նախաձեռնությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ նամակի բովանդակությունը չի նպաստում նման հանդիպման կազմակերպմանը։

«Այս նամակը պարունակում է բավականին կոպիտ դիտողություններ։ Արդյոք դա անձնական հանդիպման համար պայմաններ ստեղծելու միջոց էր, թե՞ անձնական հանդիպում չնշանակելու միջոց։ Կարծում եմ՝ վերջինը»,- ասել է Պուտինը։