Սյունիքի մարզի թիրախային 4 քաղաքների 167 տնային տնտեսություն բիզնես-ծրագրերի ֆինանսական աջակցություն են ստացել

Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը Սյունիքի մարզում էր:

ℹ ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի ընդհանուր թվով 167 տնային տնտեսությունների հնարավորություն է տրվել հիմնելու իրենց բիզնեսը։

Ծրագրերը միտված են ապահովելու նոր եկամուտ ընտանիքների համար և բարելավելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակը՝ միևնույն ժամանակ չվնասելով բնությունը։

Թիրախային 4 քաղաքներից ստացվել է ընդհանուր 397 ծրագրային հայտ, վերջիններս եղել են անանուն և գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որտեղ ընդգրկված էին ՀՀ ՇՄ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետներ։

Հավանության արժանացած յուրաքանչյուր բիզնես ծրագրի գումարային չափը կազմել է մինչև 700,000 ՀՀ դրամ, իսկ վերջիններիս քանակներն ըստ տարածաշրջանային բաշխվածության ներկայացվում է ստորև․

✅ Կապան քաղաք՝ ստացված 196 հայտից ֆինանսավորվել է 80-ը,

✅ Մեղրի քաղաք՝ ստացված 136 հայտից ֆինանսավորվել է 58-ը,

✅ Ագարակ քաղաք՝ ստացված 45 հայտից ֆինանսավորվել է 21-ը,

✅ Քաջարան քաղաք՝ ստացված 20 հայտից ֆինանսավորվել է 8-ը։Նշենք նաև, որ ՖՄՄ 1-ին և 2-րդ փուլերով ծրագրի թիրախային 28 գյուղական բնակավայրերի 140 տնային տնտեսությունների բիզնես ծրագրեր նույնպես ֆինանսավորվել էին։

🌳Բնության պահպանությունն ու կենսաբազմազանության խթանումը կարող են հարատև լինել միայն այն դեպքում, եթե պահպանվող տարածքներին աշխարհագրորեն, տնտեսապես և մշակույթով մոտ մարդիկ հարմարավետ ու երջանիկ են իրենց զգում, երբ բնությունն պահպանվում է:

Բնության պահպանությունն պետք է ներդաշնակ լինի մարդկության զարգացման հետ:

Հետևաբար Ֆինանսական մասնակցային մոտեցման այս հիմնարար սկզբունքն իրականություն է դառնում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմամբ բնության պահպանության իրականացման ու ներդաշնակության ապահովման միջոցով։

Այս մասին տեղեկացնում ենք նախարարության հաղորդագրությունից։