Փրկարարները դուրս են բերել Գյումրիում դիտահորն ընկած քաղաքացուն

Մայիսի 23-ին՝ ժամը 17։14-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում քաղաքացին ընկել է դիտահորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Հ․Հ․-ն ընկել է Շիրակացի փողոցի թիվ 56 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորը (մոտ 1,2 մ):

Փրկարարները դիտահորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Հ.Հ․-ին. տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: