Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում. «ՀԷՑ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճառյան փ. 25/20-45/12 շենքեր և 35/5-37/51 առանձնատներ, Ծարավ Աղբյուրի փ. 55/5-188/17 շենքեր և 49/2-127/7 առանձնատներ, Քանաքեռ 17 փողոց 1-108 առանձնատներ,

Արմավիրի մարզ`

10:30-16:30 Մուսալեռ գյուղ,

Արագածոտնի մարզ`

10:00-16:00 Կաքավաձոր, Ագարակավան, Դիան, Օթևան գյուղեր և հարակից տարածքներ,

Արարատի մարզ`

11:30-13:30 Արևշատ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-14:00 Առինջ գյուղ մասնակի,

11:00-16:00 Պտղնի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11։00-16։00 Գեղամավան և Ծաղկունք համնայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» ՍՍԿ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

10:30-14:30 Ստեփանավան քաղաք՝ Աջափնյա թաղամաս մասնակի,

Շիրակի մարզ`

11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Կարմրավան, Աշոցք, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Սիզավետ, Թավշուտ գյուղեր, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: