«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

««Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում»։

Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: