Վայքի ոստիկանները հայտնաբերել են Դարբ գետի ափամերձ հատվածից ուռենիներ հատած անձանց . Տեսանյութ

Վայքի ոստիկանները հայտնաբերել են Դարբ գետի ափամերձ հատվածից ուռենիներ հատած անձանց . Տեսանյութ
Վայքի ոստիկանները հայտնաբերել են Դարբ գետի ափամերձ հատվածից ուռենիներ հատած անձանց . Տեսանյութ

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել են յոթ ուռենի։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ծառերը հատել են Վայոց ձորի մարզի 55, 59 և 38-ամյա երեք բնակիչ։

Տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Վայքի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Վայքի ոստիկանները հայտնաբերեցին նաև հատված ծառերը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։