ՀՀ ոստիկանության պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ:
Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը:
ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը: