Ինչու՞ են որոշ երկրների փրկարարական խմբերը ժամանակից շուտ լքում Թուրքիան. Ermenihaber

Նախօրեին հայտնի է դարձել, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող Իսպանիայի ու Սլովակիայի թիմերը որոշել են վերադառնալ իրենց երկրներ:Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Իսպանական RTVE հեռուստաալիքին տված հարցազրույցում փրկարարներն իրենց որոշումը պատճառաբանել են թուրքական կառավարության՝ շին մեքենաներով/տրակտորներով փլատակներում աշխատելու որոշման հետ:

«Թուրքիայի կառավարությունը որոշել է շինարարական սարքավորումներով մտնել փլատակներ: Բայց մեքենաները սպանում են մարդկանց: Դա մարդկանց մահն է նշանակում: Մենք չենք լինի դրա մի մասը»,- Ադանայի օդանավակայանում տված հարցազրույցում ասել է  Պեդրո Ֆրուտոս անունով մի իսպանացի փրկարար:

Ավելի վաղ էլ աղետի գոտում անվտանգային միջավայրի վատթարացման հիմնավորմամբ աշխատանքները դադարեցրել և իրենց տեղակայման բազա են վերդարձել Ավստրալիայի ու Գերմանիայի փրկարարական խմբերը: 

Փետրվարի 12-ին էլ Իսրայելի 25 հոգանոց քաղաքացիական որոնողափրկարարական խումբը մասնավոր ինքնաթիռով հեռացել էր Թուրքիայից: