Վրաստանում 1 օրում կորոնավիրուսի 1501 նոր դեպք է գրանցվել, մահացել է 43 մարդ.Factor

Սեպտեմբերի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 501 նոր դեպք:

Այս մասին տեղեկատվությունը տրամադրվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 954 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 595 264, այստեղից ապաքինվել է 559 996 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 541: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 920 փորձարկում, այդ թվում 12 141-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 779-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.55% է, վերջին 14 օրվանը՝ 7,19%, վերջին 7 օրվանը՝ 6.89%: Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 646 441 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 14 071 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 446 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 225 անձ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Այս մասին հայտնում է factor.am-ը: