WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց

WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց
WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվեց

Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը բռնաբարության «կասկածանքով» քիչ առաջ ձերբակալել է աղմկահարույց WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
39 ամյա Ասանժը ըստ Լոնդոնի քաղաքային ոստիկանության տարածած հաղորդագրության` ձերբակալվել է առավոտյան ժամը  9.30-ին:
Ըստ հաղորդագրության, նա մեղադրվում է  շվեդական իշխանությունների կողմից. մեկ հոդվածով` ապօրինի կերպով պարտադրանքի, երկու առանձին հոդվածով` սեքսուալ/սեռական բնույթի ոտնձգության եւ բռնաբարության մեջ:

Այդ բոլորը, ինչպես նշվում է` կատարվել է 2010-ի օգոստոսին:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց այն բանից հետո, երբ WikiLeaks-ը նոյեմբերի վերջին հրատարակեց ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, աշխարհի տարբեր երկրների ղեկավարների բնութագրերին, կոռուպցիային, գաղտնի բանակցություններին եւ այլ հետաքրքրաշարժ առանցքային իրադարձությունների վերաբերող մոտ 250 հազար նամակներ: Հրապարակումները ցնցեցին աշխարհը:

© Medialab.am