Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին

Հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կորուստ ունի, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ՊՆ-ին, հաղորդում են, որ Արցախի գրավյալ Քարվաճառում նոյեմբերի 8-ի գիշերը զոհվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ասիֆ Ադիլ օղլու Ալիևը։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։