Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը հանրային օբյեկտներում և վաճառքի կետերում

Հունվարի 1-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրությունը հանրային օբյեկտներում և վաճառքի կետերում, հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

«Հարգելի քաղաքացիներ  և տնտեսվարողներ

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին օրենքը

  • համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:

Օրենքի պահանջները չկատարելը  առաջացնում է.

➢ տուգանքի նշանակում՝ 200 – 250 000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է➢ տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով»: