«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կմասնակցի 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված Միասնության հանրահավաքի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում։
«Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասաց Վանեցյանը։