ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը գրել է․
«Դեմ լինելով հանդերձ այս կառավարությանը, այդ թվում՝ վստահ լինելով, որ ապաշնորհ կառավարիչների հետ գործ ունենք, այնուամենայմիվ, համոզված եմ, որ Հայաստանում պետք է բացառվի ժողովրդի իշխանությունը նախկին հանցավոր կլաններին հանձնելն ու ինքնիշխանության վերջնական կորուստը։ Հակառակ դեպքում կլինի դավաճանություն ժողովրդի հանդեպ։
Որպես լուծում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի արտահերթ ընտրության մասին և ժամանակացույց ներկայացնի։
Բանակը պետք է չխառնվի քաղաքական գործընթացներին ու կատարի միայն ու միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները։
Ժողովուրդը պետք է տեր լինի իր իշխանությանը՝ բացառելով քաղաքացիական բախումները»։