«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը. Aysor.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը.  Aysor.am
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը. Aysor.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ինչպես Aysor.am-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել»,-գրում է աղբյուրը։