Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին․ Փաստինֆո

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանից՝ նշելով, որ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։ 

Նշենք, որ դատավոր Մխիթար Պապոյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորներից է։ Հուլիսի 1-ի դրությամբ՝ դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը 59 միավոր է։

Մանրամասները՝ այստեղ