Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 5-10 մ/վրկ, հոկտեմբերի 10-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում` հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։