Երևան է ժամանում Հիլարի Քլինթոնը

Երևան է ժամանում Հիլարի Քլինթոնը
Երևան է ժամանում Հիլարի Քլինթոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը պաշտոնական այցերով կլինի Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:

Քլինթոնի այցելությունների կովկասյան հատվածը կմեկնարկի հունիսի 4-ին Հայաստանից: Երևանում ԱՄՆ պետքարտուղարը քննարկելու է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման խնդիրներ: Քլինթոնը հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում, ինչպես նաև հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հունիսի 5-ին Քլինթոնը կլինի Վրաստանում, 6-ին` Ադրբեջանում, և տարածաշրջանային այցը կավարտի հունիսի 7-ին Թուրքիայում:

© Medialab.am