Ուսումնավարժություն է անցկացվել Երևանի հ. 130 մանկապարտեզում

Երևանի հ. 130 մանկապարտեզում անցկացվել է «Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Իրականացվել է տարահանում, ըստ սցենարի՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել սաներից մի քանիսին՝ որպես պայմանական տուժածների:

Երևանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի մասնագետները գնահատել են ուսումնավարժության արդյունքները, արձանագրել են թերությունները, որոնց շտկման ուղղությամբ աշխատանքներ կատարվեն: 

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։